Պուտինի գեղեցկուհի թարգմանիչը

Դարիա Բոյարսկայան ծնվել է Կալինինգրադում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի թարգմանիչների բարձրագույն դպրոցը։ Բոյարսկայան տիրապետում է անգլերեն և գերմաներեն լեզուներին, էթիկայի կանոններին։

Դա հաստատում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից ժամանակ Դարյայի կեցվածքը, պահվածքը, հանդերձանքի ընտրությունը, ինչը երևում է լուսանկարներում և տեսանյութերում։

Թարգմանչուհի Դարիա Բոյարսկայայի մասին աշխարհը սկսեց խոսել այն բանից հետո, երբ թողարկվեց Դոնալդ Թրամփի նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամի գրքերից մեկը, որտեղ նա խոսում էր 2019 թվականին Ճապոնիայում Վլադիմիր Պուտինի` իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման մասին: Նրա խոսքով ՝ Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլլը, նայելով Պուտինի թարգմանչին, ասել է, որ Ռդ նախագահը դիտավորյալ է իր հետ տարել «երկար մազերով գրավիչ թխահերին` գեղեցիկ դեմքով և ցնցող կերպարով» ՝ զրուցակցին շեղելու համար:

Գրիշամի գրքից այս հատվածին արձագանքել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հայտարարել է, որ պետության ղեկավարը չի որոշում բանակցությունների համար թարգմանիչների ընտրության հարցը, դա անում է Ռուսաստանի ԱԳՆ-ն ՝ նախագահի աշխատակազմի պահանջով:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն