Կորոնավիրուսի ՊՇՌ թեսթավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 14-ն է. ԱՆ մամլո խոսնակ. տեսանյութ

Օրերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեսթավորումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը։

Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանը շարունակում է գործել, ոչինչ չի փոխվել` «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ինչ վերաբերվում է ՊՇՏ թեսթի բացասական պատասխան ներկայացնելու ժամկետին, ԱՆ մամլո խոսնակը պարզաբանեց, որ այդ ժամկետը սահմանվել է հաշվարկի արդյունքում և վերահսկող կառույցը ստուգումները սկսելու է 2021 թվականի հոկտեմբերի 15-ից։

Մենք փորձեցինք ճշտել նաև Լենա Նանուշյանի վերջին հրապարակման դրդապատճառները, որում տիկին փոխնախարարը մասնավորապես նշել էր, որ «թեսթավորումը կասկածելի հավաստիություն ունի»։ Խաչատրյանը կասկած հայտնեց, թե Նանուշյանը կարող էր նման բան գրել և խնդրեց գրառման հարցով դիմել Լենա Նանուշյանին ( անպայման կդիմենք ):

Հանրությանն անհանգստացնում են նաև շտապօգնության մեքենաներում կատարվող պատվաստումները։ Մասնավորապես, պահանջի համաձայն յուրաքանչյուր պատվաստվող պետք է ներարկումից հետո նվազագույնը 15 րոպե գտնվի վերահսկողության տակ։ Մինչդեռ` «Փաստարկի» տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես են պատվաստվող որոշ քաղաքացիներ ներարկումից անմիջապես հետո հեռանում (տեսանյութ)։ ԱՆ մամլո խոսնակը նշեց, որ պատվաստվող քաղաքացիների տվյալները լրացվում են  ներարկումից հետո, տվյալները մուտքագրվում են համակարգ, որից հետո տրվում է պատվաստումային անձնագիրը։ Այդ ժամանակահատվածը բավարար է` քաղաքացիների վիճակը վերահսկելու համար և այն հաճախ ավելի երկար է տևում, քանի 15 րոպեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն