Պուտինը դեմ է արտահայտվել Ամանորին ընդառաջ QR կոդով սահմանափակումներին

Պուտինը դեմ է արտահայտվել Ամանորի գիշերը տրանսպորտում QR կոդերով սահմանափակումների ներդրմանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ  արտահայտվեց Ամանորի գիշերը տրանսպորտում QR կոդով սահմանափակումների ներդրմանը։ Այդ մասին նա հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակում է «Ռոսիա 24»-ը։

Նա պարզաբանեց, որ տոների նախաշեմին նման միջոցներ ձեռնարկելը բավականին բարդ խնդիր է։

«Մենք շատ խնդիրներ կստեղծենք մարդկանց համար», — եզրափակել է պետության ղեկավարը՝ մեկնաբանելով «Եդինայա Ռոսիայի» գլխավոր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակի և տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի զեկույցները համապատասխան օրինագծի քննարկումից հրաժարվելու որոշման վերաբերյալ։

Ավելի վաղ Տուրչակը պատմել էր, թե ինչու է որոշվել քննարկումից հանել տրանսպորտում QR կոդերի մասին օրենքի նախագիծը։ Նրա խոսքով, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ փաստաթուղթը պատրաստ չէր անգամ Պետդումայում առաջին ընթերցմանը:

Դեկտեմբերի 13-ին Պետդումայի խորհուրդը հետ է կանչել տրանսպորտում թվային անցագրերի ներդրման մասին օրինագծի քննարկումից։ Ինչպես նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ անընդունելի են ռուսների իրավունքները սահմանափակող և քաղաքացիների համար լրացուցիչ խնդիրներ ստեղծող որոշումները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն