Պուտինը յոթ օրվա ընթացքում երրորդ անգամ խոսել է Մակրոնի հետ.
«✔️ Շարունակվել է առարկայական երկխոսությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության անվտանգության իրավական երաշխիքներ մշակելու ռուսական նախաձեռնության հետ կապված հարցերի շուրջ։
✔️ Ղեկավարները գնահատականներ են փոխանակել ներկա իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով վերջին շփումները մի շարք միջազգային գործընկերների հետ։
✔️ Պուտինը կրկին ուշադրություն է հրավիրել Կիևի ղեկավարության սադրիչ հայտարարությունների և գործողությունների վրա, որոնք հակասում են Մինսկի պայմանավորվածություններին».