Այսօր անվախ կնոջ՝ Զապել Մկրտչի Եսայանի ծննդյան օրն է

Այսօր անվախ կնոջ՝ Զապել Մկրտչի Եսայանի ծննդյան օրն է

Զապել Հովհաննիսյանը ծնվել է Կոստանդնուպոլսի ասիական մասում 1878 թ.: Հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Ըստ Արշակ Չոպանյանի՝ հայոց մեծագույն գրագիտուհի, ազգային-հասարակական անվանի գործիչ։
Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում[5][6][7][8][9]։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը։ 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին։ 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը)։

1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874—1921) հետ։ Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ։ Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը։

1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը։ 1905—1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները։

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երևանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։ 1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Որոշ տվյալներով, նա մահացել է 1943 թվականին։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն