Քաղաքական ուժերի դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին

«Հրապարակը» գրում է. Իշխող թիմում կարծում են, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը կկայանա հուլիսի 26-ին։ Եթե ընդդիմությունը ՍԴ-ում չվիճարկեր ընտրությունների արդյունքները, տեղի կունենար հուլիսի 5-ին: ՍԴ-ն միավորել է 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը եւ նիստի օր նշանակել հուլիսի 9-ը՝ ժամը 11։00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ ՍԴ-ն որոշում կկայացնի 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 17-ը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն