Քեթրին Վոնգը SCMP-ի համար. Ռուսական բանակը Չինաստանում վարժանքների ժամանակ կիրառեց ՆԱՏՕ-ի տակտիկան

Առաջին անգամ ռուս և չինացի զինվորականները համատեղ վարժանքների ժամանակ կիրառել են հրամանատարության և վերահսկման համատեղ համակարգը, որը դրված է ՆԱՏՕ-ի գործունեության առանցքում,- ասվում է South China Morning Post-ի էջերում հրապարակված հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների ընթացքում ռուսներն ու չինացիները միավորվեցին և օգտագործեցին ընդհանուր տեխնիկա: Զորավարժությունները տևեցին մեկ շաբաթ: Դրանք տեղի են ունեցել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ՝ Նինգսիա շրջանում: Տեղի ունեցածը թույլ է տալիս ասել, որ Ռուսաստանը և Չինաստանը ձգտում էին փոխգործակցության, ինչը հետագայում կարող է օգտագործվել ընդհանուր թշնամու ՝ Միացյալ Նահանգների դեմ:  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության չորեքշաբթի ՝ օգոստոսի 11-ին տարածած հայտարարության համաձայն` «ռուսական զորքերը միավորվել են ավելի մեծ չինական զորամավորումներին և իրականացրել են Չինաստանի ազգային-ազատագրական բանակի կողմից ծրագրված գործողությունները»։

Ռուսական զորքերն օգտագործել են զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ և չինացիների տրամադրած այլ ռազմական տեխնիկա. Սա ՆԱՏՕ-ի տակտիկայի կիրառման վկայություններից մեկն է:

Վլադիվոստոկի` Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի դոցենտ Արտեմ Լուկինի կարծիքով` Ռուսաստանի և Չինաստանի միությունը «հաշվարկով ամուսնություն» է:

Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ռազմական փորձագետ Վասիլի Կաշինը նշել է, որ Մոսկվան և Պեկինը փորձել են ավելի լավ հասկանալ միմյանց հնարավորությունները։ Դա ՆԱՏՕ-ի չափանիշներից մեկն է: «Ներկա պահին Ռուսաստանը Չինաստանին տրամադրել է այնպիսի հասանելիություն, ինչպիսին իր ամենամտերիմ դաշնակիցներ Բելառուսին ու Ղազախստանին»,- ասաց Կաշինը։

Պաշտոնաթող գնդապետ Յու Գանգը հավելել է, որ չինացիների համար ռուսական բանակը մեծ հետաքրքրություն է ներկայացնում` հաշվի առնելով նրա փորձը Սիրիայում, Ղրիմում և Չենչիայում։ Չինացիները փորձել են հասկանալ նաև ժամանակի ընթացքում ռուսական բանակի ստրատեգիայի փոփոխությունները։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն