Քեզ այդպես արնաքամ անողների յոթը սերունդը պիտի ոռնա ցավից, գերեզման չունենա. Բելլա Լալայան

Պոլիկլինիկայում էի,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱՀ նախագահի նախկին թեկնածու, լրագրող Բելլա Լալայանը,- Միջանցքում կանգնած` սպասում էի բժշկի ազատվելուն …
Կողքիս երկու բուժքույր` կաճատև զրույցի մեջ էին` գործով հարց էին քննարկում…
Պինդ կազմվածքով, մոտ 50 տարեկան մի մարդ` աստիճաններից հետո անմիջապես հայտնվելով միջանցքում, շվարած ինչ որ դուռ կամ ինչ-որ մեկին սկսեց փնտրել … տեսավ չի գտնում, մոտեցավ մեզ …
— Կներեք, երեգի եկալում ստեղ,ինձ յեշալըն, սոր պիտի նորից մտնիմ կոխկը, մընաս ինգյալա հուր կոխկեյում իլալ …վեր կաբինեատա իլալ … (երեկ այստեղ ինձ զննել են, այսօր պիտի մոտենամ նույն բժշկին, չեմ հիշում … չեմ հիշում բժիշկը ով էր … որ կաբինետն էր ),- մեղավոր ձայնով հարցրեց տղամարդը։
Հաջորդ մեկ րոպեն սիրտս աքցանի մեջ առավ …
Տամարդու հարցին բուժքույրը կիսազայրացած պատասխանեց .
— Զարմանումում է, վեր կյամն դոկտորի, հետո կյամ թա մենըս չի, գյուդում չըմ հուր կոխկեյում իլալ (ես զարմանում եմ, որ գալիս են բժշկի, հետո գալիս` թե չենք հիշում` ում մոտ ենք եղել …)
— Կըզնըվումեր, ցավըտ տանիմ, երկու խոխաս կուրցրալում, կլոխս խառնվածա …
Իհարկե, բուժքույրերից մեկը անմիջապես վազեց չգիտեմ ուր` ըստ երևույթին, գրանցման բաժին …
հետո եկավ տղամարդուն հուշեց` որ դուռը գնա
Իսկ ես փլվեցի…
Արցունքներս էլ կանգնեցնել չեղավ … հուզմունքս քանդեց իրեն բռի մեջ պահող տղամարդուն և միասին լացեցինք… իրարից հեռու կանգնած` նույն ցավի համար … հասկանում էի, որ գերբնական ջանք պիտի գործադրեմ ու հավաքեմ ինձ` լացելու տեղ չէր ու արդեն պիտի մտնեմ բժշկի մոտ …
— Շատ գունատ եք, — սկսեց զրույցը բժիշկը…
Եկա ընկերուհուս մոտ, մի բոլ լացեցի … բայց տղամարդու խոսքերն էլի շարունակում են սղոցել սիրտս…
Քեզ այդպես արնաքամ անողների յոթը սերունդը պիտի ոռնա ցավից, գերեզման չունենա
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն