Քոչարյանը մատնացույց է արել, թե Հայաստանում ով վենդետայի իրավունք ունի

Բարոյական տեսակետից՝ Արցախի երկրորդ պատերազմում 5 000 զոհվածների և 10 000 վիրավորների հարազատներն ունեն վենդետայի իրավունք, ինչի մասին խոսում է այս իշխանությունը, որն արհեստականորեն սարքեց այս պատերազմը և պարտվելու համար արեց ամեն ինչ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` Ջերմուկում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր զրկվել են տանիքից և ունեցվածքից ևս ունեն վենդետայի իրավունք, իսկ նրանց թիվը 35 հազար է։
«Մարդկանց ահռելի քանակություն վենդետայի բարոյական իրավունք ունի։ Մեր պարտքն է՝ թույլ չտալ դա։ Ես դա ասում եմ մի մարդու մասին, ով արյան և վրեժի ծարավ է»,- ասել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ անցյալ երեքշաբթի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե խորհրդարանական ընտրություններից հետո կադրային զտում է անելու, որին հերթագայելու է «քաղաքական վենդետան»։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն