Radio Aurora-ի հաղորդավարուհին պատվաստվելուց հետո վարակվել է COVID-19-ով. դիմելու է դատարան. auroranews.am

Radio Aurora-ի հաղորդավարուհի Լիլիթ Աղաջանյանը դեռ ամիսներ առաջ պատվաստվել էր «Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափով, սակայն այսօր Լիլիթի covid19-ի թեստի պատասխանը դրական է։ Այս մասին տեղեկացնում է auroranews.am-ը։

Ռադիոհաղորդավարուհին պատրաստվում է դատական հայց ներակայացնել ՀՀ Առողջապահության նախարարության դեմ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց`  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։

Ավանեսյանն ընդգծեց՝ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում, ինչպես նաև որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել հարյուր տոկոսով որևէ բան։ Սակայն շարունակեց` պետք է պատվաստվենք, որպեսզի չվարակվենք կորոնավիրուսով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն