Ռահմոնի` Պակիստան այցի գաղտնի նպատակները

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հաղորդակցության վերջնարդյունքում  պաշտպանության բնագավառում ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն։ Պակիստանը մտադիր է Տաջիկստանին մատակարարել սեփական արտադրության զենքով։ Դուշանբեն հարցի առնչությամբ մեկնաբանություն չի տալիս։

Էմոմալի Ռահմոնը Իսլամաբադում է երկօրյա այցով և այս երկրի ղեկավարության հետ քննարկում է երկկողմ համագործակցության հարցեր՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի էկոնոմիկայի , առևտրի, ներդրումների և տրանսպորտի ոլորտներում։ Այդ ընթացքում կարևորել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Պակիստանի ԶԼՄ-ները հաստատում են, որ Պակիստանը Տաջիկստանին կմատակարարի սեփական արտադրության զենք։ Հայտնի է, որ Էմոմալի Ռահմոնը և Իմրան Խանը դեմ առ դեմ են հանդիպում ունեցել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն