Կիևը պատրաստ է Ղրիմի պատճառով պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ։

Ուկրաինան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ, եթե «Բելավիան» սկսի թռչել Ղրիմ։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնխարար Էմինե Ջափարովան։

Նրա խոսքով՝ «Եթե «Բելավիայի» նույնիսկ մեկ ինքնաթիռ հայտնվի Ղրիմի տարածքում՝ պատժամիջոցները անխուսափելի կլինեն՝ բացասական բոլոր հետևանքներով»։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ-ի հետ համագործակցության հարցերով խորհրդակցությունում բարձրաձայնել է բելոռուսների՝ Ղրիմ ուղևորվելու թեման։ Նրա խոսքով՝ նախկինում բելոռուսները գնում էին այնտեղ հանգստանալու։ Բելառուսի նախագահն ընդգծել է,որ Ուկրաինան Բելառուսի համար փակել է երկինքը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն