«Ռակիրովկան» որպես իշխանությունը պահելու «լավագույն եղանակ»

Իշխանությունները հայտնվել են այնպիսի իրավիճակում, որ Հայաստանի կարևոր պաշտոններին նշանակելու համար չեն գտնում ավելի հարմար թեկնածուների, քան օտարերկրյա ազդեցության գործակալներին։

Մամուլում մեծ աղմուկ բարձրացրած իրողությունը Արարատ Միրզոյանի մասով, ըստ որի վերջինս հանդիսանում է կրկնակի գործակալ` միաժամանակ համագործակցելով  թուրքիայի հատուկ ծառայությունների և ՀՀ ԱԱԾ-ի հետ (կրում է Օմեգա ծածկանունը), այդպես էլ չհերքվեց։

Երեկ Արարատ Միրզոյանը նշանակվեց ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավար։ Դժվար է պատկերացնել, որ այս ամենից հետո Միրզոյանը կդրսևորի պրոհայկական գործելաոճ։ Մասնագետներն ավելի հակված են կարծելու, որ պարոն Միրզոյանը հետևելու է «թուրքերը մեր եղբայրներն են» կարգախոսին և բացելու է Հայաստանի դարպասները Հայոց Մեծ Ցեղասպանություն իրականացրած և Հայաստանի համար թշնամի այս պետության համար։

 

Հաջորդ հետաքրքիր նշանակումը տեղի ունեցավ այսօր։ Անվտանգության Խորհրդից ԱԳՆ ուղարկված Արմեն Գրիգորյանը «տարած հետ բերած» սկզբունքով վերանշանակվեց ԱԽՔ քարտուղարի պաշտոնին։

Գրիգորյանը հայտնի է իր սորոսական արմատներով։ Իսկ ինչպես հայտնի է, այդպիսի արմատներ ունեցող մարդիկ գլոբալիզացիայի կողմնակիցներն են, ում համար գոյություն չունեն ազգություն, դավանանք, արական և իգական սեռեր։

Հանրության մոտ դեռևս թարմ են Արցախյան վերջին պատերազմն ու այդ ժամանակ ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանի ոչինչ չասող և Հայաստանի համար ոչինչ չանող կերպարը։

 

Մոտ ժամանակներս սպասենք Արծրուն Հովհաննիսյանի վերջնական ու ջախջախիչ վերադարձին։ Չ՞է որ նա ասաց` I’ll be back, ու իրականացրեց տակտիկական նահանջ` նոր պատերազմի շեմին «Հաղթելու ենք» լոզունգով համար 3 քվեաթերթիկն ընտրածներին դեպի «լուսավոր պարտություն» առաջնորդելու համար։

 

 

Շուտով ԱԺ ամբիոնից կհնչի նաև փաշինյանական հայտնի արտահայտությունը` եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չեն համարի։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն