ՌԴ և Թուրքիայի նախագահները առաջնահերթ քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի մատակարարման հարցեր։ Այդ մասին տեղեկացնում է Anadolu թուրքական պետական գործակալությունը։ Սակայն հեռախոսազրույցի գլխավոր թեման Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակն էր։

Էրդողանն ընդգծել է, թե կարևոր է Ռուսաստանի և Թուրքիայի նույնօրինակ հայացքները Իսրայելում ծավալվող իրադարձությունների շուրջ։ Նա նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջամտի և կոնկրետ ազդանշան ուղարկի իսրայելական պետությանը՝ կոչ անելով դադարեցնել հարձակումները, որպեսզի դրանք չհանգեցնեն խոշորածավալ աղետի։

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները հեռախոսազրույց են ունեցել մայիսի 5-ին և քննարկել են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային հիմնախնդիրներին, Լիբիայի և Սիրիայի իրավիճակներին, ինչպես նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն