ՌԴ-ում պետական ծառայողները երկրորդ քաղաքացիություն ունենալու իրավունք չունեն. Պուտինի նոր հրամանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը արգելում է պետական ծառայողներին արտերկրում երկրորդ քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունենալ։ Օրենքն արգելում է պետական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ ստանձնել այն քաղաքացիներին, ովքեր ունեն արտասահմանյան ինչ-ինչ երկրի քաղաքացիության։ Արգելքն ընդգրկում է պետական ծառայության լայն ոլորտներ։ Այն վերաբերում է պետական անվտանգության աշխատակիցներին, մաքսատան ծառայողներին, ռուսգվարդիականներին, զինծառայողներին, արտակարգ իրավիճակի, ռազմական հետախուզության ոլորտի, ներդրումների՝ դաշնային խորհրդի ոլորտների պետական ծառայողներին, պատգամավորներին, ՌԴ սուբյեկտների ղեկավարներին, Կենտրոնական բանկի նախագահին, ներքին գործերի աշխատակիցներին, ինչպես նաև երեխաների իրավունքների հարցերով լիազորված անձին, մարդու իրավունքների պաշտպանին ֆինանսավորող սուբյեկտներին և հասարակական դիտորդական հանձնաժողովների անդամներին։ Երկրորդ ընթերցմամբ՝ հավելվել է , որ արգելքը վերաբերում է նաև Կենտրոնական բանկի նախագահների տեղակալներին։

Բացի այդ՝ արգելքի վերաբերյալ այս օրենքում ընդգծվում է, որ դիվանագետները պարտավոր են տեղեկատվություն տրամադրել նաև իրենց կանանց վերաբերյալ։

Արտերկրում դեսպանների, միջազգային կառույցներում ՌԴ ներկայացուցիչների կարգավիճակում չեն կարող հանդես գալ այն անձինք, ովքեր ունեն երկքաղաքացիություն, կամ արտերկրում բնակության իրավունք։ ՌԴ քաղաքացիությամբ կասեցման դեպքում ՝այդ անձինք հետ են կանչվում իրենց պաշտոններից։ Փաստաթուղթը մասնավորեցնում է, որ պետական ծառայողները, ովքեր այս օրենքի՝ կյանքի կոչումից կես տարի անց չեն ներկայացնում փաստաթղթեր արտերկրի քաղաքացիության չունենալու վերաբերյալ՝ ազատվում են պաշտոններից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն