Զինված «ռազբորկա» գերեզմանոցում, կան վիրավորներ (թարմացված)

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Երեւանի գերեզմանատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության մասին, որն ավարտվել է հրազենային վիրավորմամբ ու դանակահարությամբ։
Մայիսի 1-ին, ժամը 12։40-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերվել հրազենային վիրավորում ստացած քաղաքացի։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ժամը 01։50-ին բժշկական կենտրոնից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով չորս անձ։

Իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ վիրավորվել են Դավիթ Բեկ փողոցի տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննումից հետո հայտնաբերվել է հրացան ՝ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով և TT ատրճանակ ՝ առանց սերիական համարի: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև երկու խոհանոցային դանակ և արյանանման հետքեր:

«Ռազբորկային» մասնակցել են  Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը։

Կատարվում է հետաքննություն

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն