Ռուս խաղաղապահներն ավելի քան 100 ուխտավորի և Արցախի բնակչի ուղեկցել են Ամարաս և Գանձասար

Ուխտավորներն ու Արցախի Հանրապետության բնակիչները, ռուս խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ այցելել են Ամարասի և Գանձասարի հայկական հնագույն վանքեր:
«Այսօր մենք ուղեկցեցինք և ապահովեցինք Ամարասի վանք ժամանած ուխտավորների անվտանգությունը` ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդու», — ասաց խաղաղապահ զորախմբի սպա Մարկ Եգորչիկը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
30 մարդու համար վարչակազմից տրամադրվել են ավտոբուսներ, իսկ մյուսները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ճանապարհորդել են անձնական մեքենաներով։
Իսկ Ստեփանակերտից, երկրորդ երթուղով, 40 հավատացյալի ռուս խաղաղապահներն ուղեկցել են դեպի Գանձասար։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն