Ռուս ուժայինները ձերբակալել են ուկրաինական երիտասարդական արմատական կազմակերպության 16 անդամի

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանում ձերբակալել են ուկրաինական երիտասարդական արմատական կազմակերպության 16 անդամի, ովքեր պայթյուններ և զինված հարձակումներ են նախապատրաստել ՌԴ քաղաքներում։ Այդ մասին տեղեկացնում են ռուսական զանգվածային լրատվամիջոցները։

Նշվում է, որ իբրև խմբավորման պարագլուխ՝ ներկայացել է Եգոր Կրասնովը։ Նա Ուկրաինայից Ռուսաստան է տեղափոխել շարժման կողմնակիցների, ովքեր իրենց գործունեությունը ՌԴ-ում սկսել են շինությունների պատերին ծայրահեղական մակագրություններով։ Այնուհետև դաժանաբար ծեծել են անտուններին և երիտասարդական ենթամշակույթի ներկայացուցիչներին։ Ապա զենքի կիրառմամբ հարձակվել են իրավապահների վրա և ճեղքել են ու ներխուժել իշխանական հաստատություններ։ Ռուս ուժայինները Իրկուտսկում, Կրասնոդարում, Սարատովում, Տամբովում, Տյումենում, Չիտայում, Անապայում, մերձմոսկովյան՝ Պուշչինոյում, Յարոսլավի մարզի՝ Պերեսլավե-Զելեսսկում ձերբակալել են ուկրաինական այս շարժման 16 ներկայացուցիչների։

Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է զենք, շարժման ատրիբուտներ, տեղեկատվություն՝ իրականացրած և նախապատրաստվող ահաբեկչությունների մասին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն