Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահները հանդիպել են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնի հետ և հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Դուշանբեին՝ Աֆղանստանում դրության սրման առնչությամբ՝ կապված ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետ։

— Հիմա տարածաշրջանում անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն դուրս է բերել զորքի գրեթե կեսը` Աֆղանստանում կտրուկ սրվել է իրավիճակը,- ծանուցել է Ռախմոնը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ ամենամեծ սահմանն ի՛ր երկիրն ունի Աֆղանստանի հետ։

— Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք Ձեզ աջակցելու համար։ Տաջիկստանում գործում է ՌԴ զինուժի 201-րդ ռազմական հենակայանը։ Մենք կաշխատենք այն հզորացնելու, ինչպես նաև տաջիկական զինուժն  ամրակայելու ուղղությամբ,- հայտարարել է Պուտինը՝ հիմնավոր համարելով Տաջիկստանի նախագահի մտահոգությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին պայթյուններ են իրականացվել Աֆղանստանում. զոհվել է 20 մարդ, 30 մարդ վիրավորվել է։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն