Ռուսաստանի պատվիրակությունը հնարավոր է լքի ԵԱՀԿ համաժողովը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը հայտարարել է միջոցառումը լքելու պատրաստակամության մասին, եթե Ուկրաինայի «կեղծ հռետորաբանությունը» շարունակվի:

Գավրիլովի խոսքով «անմիտ արտահայտությունները՝ պետական սահմանին մոտ գտնվող տարածքներում Ռուսաստանի զինված ուժերի ենթադրյալ կենտրոնացման մասին, Կիևն օգտագործում է որպես «վարագույր»: Ըստ նրա՝ այս վարագույրի հետևում թաքնվում է Դոնբասում «անսովոր ռազմական գործունեությունը»,- գրում է Teller Report-ը: Դիվանագետն ակնարկել է, որ ծրագրված միջոցառումներից հետո ռուսական զորքերը վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայրեր: Իսկ Ռուսաստանի Դաշնությունն այժմ կասկածում է, թե Ուկրաինան «արյունալի պատժիչ գործողություններ» է նախապատրաստում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն