Թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա, որ Թուրքիայի զորքերը մուտք գործեն Աֆղանստան

Թալիբան

Թալիբան «Թալիբան» արմատական ​​շարժումը (Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ճանաչված և արգելված) թույլ չի տա Թուրքիային՝ իր զորքերը ուղարկել Աֆղանստան։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը։ «Մենք արդեն մերժել ենք Թուրքիայի դիրքորոշումը և հայտարարել ենք, որ Աֆղանստանից Միացյալ Նահանգների զինվորական միավորումների դուրս բերելուց հետո, արտերկրի այլ ուժերի թույլ չենք տա  որևէ  պատրվակով  մնալ այս  երկրում  ։ Մենք Թուրքիայի որոշմանը դեմ ենք։ Եթե նա կնպաստի բանակցությունների առաջընթացին և կբարելավի իրավիճակը Աֆղանստանում ապա մենք կողջունենք դա, բայց մենք թույլ չենք տա Թուրքիային գտնվել Աֆղանստանում» — ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն