Ռուսաստանը Միացյալ Նահանգներ նավթամթերք արտահանող երկրների առաջատարներից է

Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներ նավթ և նավթամթերք ամենաշատ արտահանող երկրորդ երկիրն է։ Այդ մասին են վկայում ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տեղեկատվության վարչության փաստաթղթերը։

2021 թվականի մայիսին Ռուսաստանը 26,17 միլիոն բարել վառելիք է մատակարարել ԱՄՆ-ին, ինչը նավթի մատակարարման ողջ պատմության ընթացքում առավելագույնն է։ Մինչ այդ՝ Ռուսաստանից ԱՄՆ նավթ եւ նավթամթերք մատակարարելու ռեկորդը գրանցվել էր 2009 թ-ին։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգներին է մատակարարվել է 25,08 մլն բարել։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

2021 թվականի մայիսին Միացյալ Նահանգներ նավթի մատակարարման ցուցանիշով Կանադան զբաղեցրել է առաջին տեղը՝ 125.75 միլիոն բարել վառելիքով, իսկ Մեքսիկան՝ Ռուսաստանից հետո երրորդ տեղում է՝ 22.56 միլիոն բարել վառելիքով:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն