Ռուսաստանը զրկվեց Շախմատի համաշխարհային օլիմպիադա-2022-ից

ՖԻԴԵ-ն Ռուսաստանին զրկել է 2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան հյուրընկալելուց

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրաժարվել է 2022 թվականին Ռուսաստանում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադան ընդունելուց։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Որոշման մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ փետրվարի 25-ին։ Այժմ կազմակերպության ղեկավարությունը զբաղված է մրցաշարը հյուրընկալող այլ երկրի փնտրտուքով։ Հնարավոր տարբերակներ դեռ չեն նշվում:

2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան պետք է անցկացվեր Խանտի Մանսիյսկում` հուլիս-օգոստոս ամիսներին։

Ավելի վաղ հաղորդվել էր բասկետբոլի Եվրալիգայի որոշման մասին՝ Ռուսաստանում նախատեսված հանդիպումները տեղափոխել երկրից դուրս։ Խաղերի անցկացման նոր վայրը դեռ որոշված ​​չէ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն