Հռոմի պապն այցելել է ՌԴ դեսպանատուն՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ

Հռոմի պապը խախտել է արձանագրությունը և այցելել ՌԴ դեսպանատուն՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անձամբ է այցելել Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ խախտելով դիվանագիտական ​​կարգը։ Այս մասին հայտնում է Reuters-ը ։

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին ասել է, որ 85-ամյա պոնտիֆիկոսն ավելի քան կես ժամ է անցկացրել դեսպանատանը՝ կապված Դոնբասում տիրող իրավիճակի հետ։

Վատիկանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ավդեևը նշել է, որ հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե, եւ որ Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Նա նաև կոչ արեց պաշտպանել երեխաներին, հիվանդներին, վիրավորներին և այլ մարդկանց։

Reuters-ը նշում է, որ հակամարտության ժամանակ Հռոմի պապի այցը դեսպանատուն՝ դեսպանի հետ զրուցելու, աննախադեպ է, քանի որ նրա հետ հանդիպումները սովորաբար Առաքելական պալատում են անցկացվում։

Փետրվարի սկզբին Հռոմի պապը հորդորել էր աղոթել Աստծուն` Ուկրաինայում խաղաղության համար։ Պոնտիֆիկոսը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի հարաբերություններում լարվածությունը հնարավոր կլինի հաղթահարել բազմակողմ երկխոսության, այդ թվում՝ նորմանդական ձևաչափի միջոցով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն