Պուտինն ուկրաինացի զինվորականներին հորդորել է իշխանությունը վերցնել իրենց ձեռքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինացի զինվորականներին հորդորել է երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծես թե մեզ համար ավելի հեշտ կլինի համաձայնության գալ զինվորականների հետ, քան թմրամոլների և նեոնացիստների այս հանցախմբի հետ, ովքեր հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։
Երկրի ղեկավարը նաև կոչ է արել ուկրաինացի զինվորներին թույլ չտալ արմատականներին օգտագործել խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Կիևի իշխանությունները «Գրադ» կայանքներ են տեղադրել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերում։ Ընդ որում, օպերացիայի հենց սկզբից գերատեսչությունը բազմիցս հայտարարել է, որ չեն հարվածի խաղաղ բնակչությանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն