Սահակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել. Վրաստանի օմբուցմեն


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով ձերբակալվել է Թբիլիսիում ուրբաթ օրը երեկոյան, հացադուլ է հայտարարել։ Դրանից հետո Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան այցելել է նրան։ Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն։

Վերջինիս ընդունել են Ռուսթավիի բանտում ՝ նախկին նախագահի հետ հանդիպելու համար:
«Նա համաձայն չէ Վրաստանում իր նկատմամբ կայացված վճռի հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ», — լրագրողներին ասել է Լոմջարիան:

«Ինչպես Միխայիլ Սահակաշվիլին ինձ պատմեց, նրան այսօր բերման են ենթարկել Թբիլիսիում, բնակելի շենքերից մեկում: Նա դիմադրություն չի ցուցաբերել, բռնություն չի կիրառվել ոչ ձերբակալման ընթացքում, ոչ էլ դրանից հետո: Ինչպես ինքն է նշում, իր հետ վարվել են բավարար։ Նա հայտարարել է հացադուլ եւ որպես Ուկրաինայի քաղաքացի` խնդրում է հանդիպում հյուպատոսի հետ »,- ասել է Վրաստանի ՄԻՊ-ը։

Սահակաշվիլին պնդում է, որ ինքն է դուռը բացել ոստիկանների առջև:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի հանրակացարանային թաղամասերից մեկում` ուրբաթ երեկոյան: Նա անօրինական կերպով հատել է սահմանը: Վրաստան է ժամանել Ուկրաինայից` շաբաթ օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:
Նախորդ մեղադրանքների համաձայն ՝ նրան սպառնում է վեց տարվա ազատազրկում:
Դատարանի երեք ատյանների կողմից Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել խորհրդարանական պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի և Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի գործով:

Նա նաև մեղադրվում է.

  • Պետական ​​անվտանգության ծառայությունից 9,2 մլն լարիի յուրացման համար
  • «Իմեդի» հեռուստաալիքի քայքայման
  • միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքին տիրանալու մեջ։

Այս մեղադրանքներին այսօր, ըստ դատախազության, ավելացվել է ևս մեկը `սահմանի անօրինական հատում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն