Օրենբուրգում սեպտեմբերին կանցկացվեն հակաահաբեկչական հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ «Խաղաղության առաքելություն-2021» անվան ներքո․ որին կմասնակցի Շանհայի համագործակցության երկրների 4 հազար զինծառայող։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Շանհայի համագործակցության երկրների՝ ավելի քան 4 հազար զինծառայող կմասնակցի համատեղ ռազմական հակաահաբեկչական՝ հրամանատարաշտաբային զորավարժություններին՝ «Խաղաղության առաքելություն-2021» անվան ներքո։ Այն կանցկացվի սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում` Օրենբուրգի մարզի Դոնգուզ հրաձգարանում»,- տեղեկացրել է ռազմական գերատեսչությունը։
Նշվում է, որ Չինաստանի զինծառայողները զորավարժությունների ընթացքում կկիրառեն իրենց ռազմական տեխնիկան, իսկ մյուս երկրների ներկայացուցիչները կստանան ռուսական տեխնիկա։
Զորաշարժերին մասնակցելու են կենտրոնական ռազմական օկրուգի ՄԻ-8 ուղղաթիռներ, Су-24МР հետախուզող ինքնաթիռներ, ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և Սու-34 ռազմական կործանիչներ։ Հիշեցնենք, որ ՇՀԿ-ում ներառվել են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։