Շտապ. Երասխում վիրավորներ ունենք

«Փաստարկ» լրատվականի աղբյուրների փոխանցմամբ` այսօր, ժամը 17:00-ի մոտակայքում, խախտելով հրադադարը, ՀՀ Երասխի սահմանին, լճերի տարածքի հայկական դիրքերի ուղղությամբ թշնամին ինտենսիվ կրակ է բացել տարբեր տրամաչափի զինատեսակներից։

Հայկական կողմը արժանվույնս պատասխանել է թշնամուն։

«Փաստարկի» նախնական տվյալներով հայկական կողմն ունի վիրավորներ։

Թշնամու կորուստների մասին դեռևս տեղեկատվություն չկա։

ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն դեռևս չի հրապարակել։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն