ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ՍՏԵՂԾԵԼ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԲԱՆԿԵՐ ԵՎ ԿԱՏԱՐԵԼ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ. ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, սահմանին ընթացող մարտերը, ինչի արդյունքում ունենք մեծ թվով վիրավորներ և զոհեր,
Հաշվի առնելով թշնամական զորքերի կուտակումը ՀՀ բոլոր սահմաններին և սպասվելիք ռազմական գործողությունների (պատերազմի) խիստ բարձր հավանականությունը, ինչի արդյունքում ունենալու ենք մեծ թվով վիրավորներ,
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունների անհեռատես ու չհաշվարկված քաղաքականության պատճառով մեծ թվով պրակտիկորեն առողջ քաղաքացիներ ստացան քովիդի դեմ պատվաստանյութ, որից հետո երկու ամիս արյան դոնոր հանդիսանալ չեն կարողանալու (ըստ ԱՀԿ և այլ ցուցումների)։
Հղումները`
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է
Սահմանին կանգնած, զորամասերում գտնվող, կամավորագրված բոլոր ծառայողներից վերցնել դոնորական արյուն` անհրաժեշտության դեպքում վիրավորներին իրենց իսկ արյունը փոխներարկելու համար (աուտոտրանսֆուզիա)։
ՀՀ առողջապահության նախարարություն-Ը ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ՍՏԵՂԾԵԼ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ, ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱՄԱՎՈՐԱԳՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԲԱՆԿԵՐ ԵՎ ԿԱՏԱՐԵԼ ԱՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ։
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ

Թողնել մեկնաբանություն