Շուշիի ազատագրումն՝ առանց Շուշիի

Շուշիի ազատագրումից 29 տարի անց, առաջին անգամ Շուշիի ազատագրումը տոնելու ենք առանց Շուշիի: Երբեմնի անառիկ այդ քաղաքն ընկավ՝ չնայած այն պնդումներին, որ Շուշին գրավելը հնարավոր չէր: Գուցե սա է պատճառը, որ շատերը չեն ընդունում և չեն համակերպվում Շուշիի անկման հետ: Չնայած ստեղծված իրավիճակին՝ իշխանությունները հայտարարում են, որ մայիսի 9-ը նշվելու է Եռատոնի շրջանակներում:

«Փաստարկ» լրատվականը  թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ:

Պարո՛ն Պողոսյան, Շուշիի ազատագրումից ի վեր, առաջին անգամ, Շուշիի ազատագրման օրը նշում ենք առանց Շուշիի: Ի՞նչ անենք, որ վերականգնվի հաղթական տրամադրությունը:

Կարծում եմ իշխանությունը պետք է ԱԺ արտահերթ նիստ հրավիրի և ընդունի Արցախի անկախությունը: Ցավոք սրտի , հասկանում եմ, որ այսօր մենք չունենք իշխանություն և նման առաջարկները մնում են օդում կախված: Հնարավորություն կա՞ անելու, այո՛, կա՛: Վաղը կլինեն հազարավոր կենացներ, այո՛, իսկ գործողությու՞ն՝ չկա: Պետք է անել դա, ճանաչել Արցախի անկախությունը, վերադարձնել այդ ոգին, միջազգային հանրությանը մեսիջ ուղղել, որ պատրաստ ենք պայքարել, որ Արցախից չեն հրաժարվում, որ հայը պայքարելու է միչև վերջ: Երբ ասում ենք, եռատոն, պետք է հասկանանք, թե պապերը մեզ ինչ են թողել՝ հաղթական ոգի, հայրենական կռիվ, իսկ հիմա, այս պատերազմում ի՞նչ արեցինք: Ոչ մի առաջարկ չընդունեցին։ Իսկ գոնե հիմա հասկանու՞մ ենք, որ մեր թշնամին թուքն է, ոչ թե մեր կողքի հայը, հիմա հասկանու՞մ ենք, որ Շուշիին հայկական է…

Նշեցիք, որ Արցախի անկախության ճանաչումը մեսիջ կլինի միջազգային հանրությանը, իսկ ի՞նչ մեսիջ կփոխանցենք Ադրբեջանին:

Այդպես կփոխանացենք, որ հայ ազգը երբեք հետ չի կանգնելու իր նպատակներից և երազանքներից: Մեր ճանաչմամբ կարող ենք հայտ ներկայացնել նաև միջազգային հանրությանը: Ամենապարզ օրինակը բերենք՝ ինչպե՞ս աշխարհին ասենք` ճանաչեք Արցախի անկախությունը, եթե մենք իքներս այն չենք արել, իսկ ԱՄՆ որոշ նահանգներ արդեն ճանաչել են:

Պարո՛ն Պողոսյան, Մինսկի խումբը պետք է վերսկսի՞ բանակցություններն Արացախի հարցի կարգավորման շուրջ։ Նախկինում մեզ ասում էին, թե Արցախը չեն ճանաչում, քանի որ բանակցային գործընթաց է ընթանում:

Թող բանակցային գործընթացը շարունակվի: Ադրբեջանը բանակցային գործընթացը սկսելու է նոր իրավիճակով։ Հայաստանն  էլ թող բանակցի իր նոր կարգավիճակով, թող փոփոխվի իրավիճակը նաև Հայաստանի համար: Իսկ եթե առանց որևէ փոփոխության գնանք բանակցությունների, 0% է հաջողության հասնելու հավանականությունը: Ում հետ բանակցենք, Ադրբեջանի՞, որն այսօր խոսում է Երևանը և Սևանը վերցնելու մասին: Կարծում եմ այս իշխանությունները որևէ կերպ, որևէ խնդիր կարգավորել չեն կարող։ Ընտրություններից ի վեր, որևէ նախընտրական խոստում իրականություն չի դարձել, իսկ նրանք, քաղաքական պատասխանատվություն չեն կրել։ Հուսով եմ, որ այս իշխանությունները հաջորդ խորհրդարանում չեն լինի:

Վերջում ՝ «Եռատոնին ընդառաջ` պետականության զգացումը ինչո՞վ է արտահայտվելու, պե՞տք է մեզ այդ անկախությունը։ Ուրեմն, եկեք գործենք։ Մեր պատերազմը չի ավարտվել։ Հաճախ պատերազմում հաղթանակը թվում է անհնարին։ Ուրեմն եկեք անենք այդ անհնարինը»:

Pastark.am

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն