Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքում ամերիկյան ռազմաօդային հենակայանի վրա

Շաբաթ օրը Իրաքում տեղաբաշխված Այն ալ Ասադ ռազմական օդային հենակայանի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարք։ Այդ մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ վկայաբերելով ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ՝ գնդապետ Ուեյն Մարրոտոյին։

Հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով՝ ժամը 02։20-ին։ Անօդաչուի հարձակումից ոչ ոք չի տուժել։ Սկսվել է միջադեպի հետաքննություն։

Սովորաբար՝ ԱՄՆ-ն Իրաքում իր զինվորական համակազմի դեմ կանոնավոր հրթիռակոծությունները վերագրում էր Իրանին։ Առայժմ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել Այն ալ Ասադ ռազմական հենակայանի վրա հարձակման պատասխանատվությունը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն