Շուտով Հարավաֆրիկյան Հանրապետությունում կանայք կարող են ունենալ մի քանի ամուսին՝օրինական հիմքով

Die Welt-ի փոխանցմամբ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում քննարկվում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա կանանց ունենալ մի քանի ամուսին․ ի դեպ՝ բազմակնությունն արդեն թույլատրված է երկրում։ Նրանց կարծիքով՝ օրենքի այս նախագիծը կարևոր քայլ է իրավահավասարության ճանապարհին։ Այս երկրում բազմակնությունը քրեորեն չի հետապնդվում։ Այսպես օրինակ՝ այս երկրի նախագահ Ջեյկոբ Զուման, ով այս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2009-2018թթ՝ չորս կին ունի։ Ենթադրվում է, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում՝ երկրում կապահովվի իրավահավասարությունը։

Հարավաֆրիկյան Sunday Times թերթի տեղեկացմամբ՝ երկրի ներքին գործերի նախարարությունը փաստաթուղթ է հրապարակել, որում ընթացիկ իրավական իրավիճակը խտրականություն է դիտարկում, որը բերում է անհավասարության․ դա է պատճառը, որ օրենքում փոփոխություններ պետք է մտցնել։

Հարավային Աֆրիկայում բազմակին ամուսնությամբ ապրում են հարյուր հազարավոր մարդիկ։ Երկրում բազմակնությունը տարածված է էթնիկ մեծ խմբի՝ 11 միլիոնանոց զուլուսների հասարակությունում։ Ի տարբերություն քրիստոնեական Եվրոպայի՝ բազմակնությունն այս երկրում արգելված չէ։ Հարավաֆրիկյան այս երկրում եկել են այն համոզման, որ ընտանիքի այդ կաղապարներն ընդունված են եղել նահապետական կառույցներում, որոնցում կինը կախվածություն ունի տղամարդուց։ Գերմանական Die Welt հրատարակության կարծիքով՝ եթե օրենքում այսօրինակ ուղղումները հաստատվեն, ապա խտրականության տակ կհայտնվի նաև բազմատղամարդ ամուսնությունը։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ Սիրիլա Ռամասֆոսայի նախագահությամբ, մտադիր է պաշտոնապես ճանաչել բոլոր ամուսնությունները՝հնդկացիների, հրեաների, մահմեդականների, ինչպես նաև ռաստաֆարյան ծիսակատարությունները։ Այսպիսի նախադեպ երկրում երբևէ չի եղել։

«Ալ Ջամահ» պահպանողական կուսակցության ղեկավար Գանիֆ Հենդրիքսը հայտարարել է, որ նոր օրենքը բազում թյուրիմացությունների առիթ կհանդիսանա․ յուրաքանչյուր երեխայի ծննդի հետ կապված՝ հարկ կլինի ԴՆԹ հետազոտություն կատարել։ Բացի այդ՝ բարոյական տեսակետից նույնիսկ աֆրիկաբարո չէ այս խնդիրը։ Իսկ դեմոկրատական դաշինքի պատգամավոր Նատաշա Մացցոնեն վիրավորական է համարել Հենդրիքսի մեկնաբանությունը։ Նրա կարծիքով՝ կանայք նույն իրավունքները պետք է ունենան՝ ինչ տղամարդիկ։ Ի դեպ՝ բազմատղամարդ ամուսնությունները տարածված են Հնդկաստանի որոշ շրջաններում` Բութանում, Կոնգոյում և հյուսիսային Նիգերիայում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն