Սիրիայի դեմոկրատական խորհուրդը Ռուսաստանին մեղադրում է քրդերի դեմ թուրքական հարձակումների համար

Սիրիայի դեմոկրատական խորհուրդը, որը կառավարում է Ռոժավան (Սիրիայի Քրդստան), օգոստոսի 22-ին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի կողմից ավելացող հարձակումների համար։ Այդ մասին հայտնում է քրդական Rudaw լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ Սիրիայի դեմոկրատական խորհուրդը դատապարտել է Ռոջավայի դեմ Թուրքիայի վերջին հարձակումները և դրանցում պատասխանատու է համարել թե՛ Անկարային, թե՛ Ռուսաստանին: Խորհուրդը կոչ է արել «Ռուսաստանի կառավարությանը և Սիրիայում գործող նրա ուժերին ՝ դատապարտել այդ հարձակումները և վերջ տալ հրադադարի համաձայնագրի թուրքական կողմի խախտումներին, քանի որ ռուսական կողմն այս տարածքներում այս համաձայնագրի երաշխավորն է»: Սիրիայի դեմոկրատական խորհուրդը դիմել է նաև միջազգային հանրությանը ՝ դատապարտելու Սիրիայի Քրդստանի վրա հարձակումները: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը և պետությունների ինքնիշխանությունը, ինչպես նաև սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

EADaily-ն հիշեցնում է, որ Թուրքիան իսկապես հարձակումներ է իրականացնում Սիրիայի Քրդստանի վրա, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում: Միևնույն ժամանակ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք հիմնականում քրդեր են, ակտիվորեն օգնում են ԱՄՆ-ին `թալանելու Սիրիայի ազգային հարստությունը և ոչնչացնելու ենթակառուցվածքները։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն