Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չեն հանդիպի. Բաքուն պարզաբանում է

Որոշումը պայմանավորված է հայ պատգամավորների Արցախ  մեկնելու հանգամանքով

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Ստոկհոլմում Հայաստանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հանդիպումից՝ հայ պատգամավորների Արցախ կատարած այցի պատճառով, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը` գրել է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ադրբեջանցի նախարարը, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այդ միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել արտգործնախարարների մակարդակով։ (…) Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից ժամեր առաջ հայտնի դարձավ Հայաստանի խորհրդարանի պատգամավորների Ադրբեջանի տարածք կատարած այցի մասին (խոսքը գնում է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ կատարած այցի մասին` խմբ.): Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպման անցկացումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները շարունակվում են՝ չնայած երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի քայլերին։ «Երևանի այս դիրքորոշումը վնասում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»,- ասվում է ուղերձում։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն