Սուրեն Պապիկյանը իր “մեջքին կանգնած է”

Սարգիս Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որ քացաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները խոշտանգում և սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս քացաքացիներին’ գիշերային ծառայության ընթացքում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ ոստիկանության աշխատակիցներից մեկը Ստեփանավան քաղաքի ոստիկանության պետ Սուրեն Բագրատունյանն է, ով աչքի է ընկնում իր դաժան ու անմարդկային տեսակով, Ստեփանավանում գրեթե բոլոր բնակիչները դժգոհ են նրա ապօրինի և հակաօրինական վարքագծից..

Ըստ որոշ աղբյուրների Սուրեն Բագրատունյանը հանդիսանում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հովանավորյալը, և օգտագործելով Ս. Պապիկյանի հովանավորչությունը տարածքի ոստիկանության պետը իրեն անպատժելի է համարում և գրեթե ամեն հարմար առիթներին հայտնում է, որ Սուրեն Պապիկյանը իր “մեջքին կանգնած է”: Նման ոստիկանության պետերը ոչ միայն պետք է չաշխատեն, այլև դատվեն օրենքի ամբողջ խստությամբ…

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն