Տաք-տաք պաշտոնները վերջացան. ով ինչ պաշտոն ստացավ նոր Հայաստանում

Այսպիսով Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Ալեն Սիմոնյանը երկրի երրորդ դեմքն է։ Արարատ Միրզոյանից դեռ նորություն չկա։

Նոր Հայաստանի նոր կառավարությունը  ձեւավորվում է` իր սահմաններից կրկին դուրս թողնելով ” ընդդիմությանը”, ովքեր այս անգամ կրկին կբավարարվեն պատգամավորական մանդատներով եւ Նիկոլ Փաշինյանին կդիմեն ” պարոն վարչապետ” կամ ” ձերդ գերազանցություն”. ճաշակի հարց է։

Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չեն Արտաքին գործերի եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների պաշտոնները:

Այսպիսով ՀՀ Կառավարության կազմն ունի հետևյալ տեսքը.

ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյան,

ՀՀ փոխվարչապետեր՝ Մհեր Գրիգորյան, Սուրեն Պապիկյան,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Նարեկ Մկրտչյան,

Առողջապահության նախարար՝ Անահիտ Ավանեսյան

Արդարադատության նախարար՝ Կարեն Անդրեասյան,

Արտակարգ իրավիճակների նախարար՝ Անդրանիկ Փիլոյան,

Ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյան,

Էկոնոմիկայի նախարար՝ Վահան Քերոբյան,

ԿԳՄՍ՝ Վահրամ Դումանյան,

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան,

Պաշտպանության նախարար՝ Արշակ Կարապետյան,

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար՝ Գնել Սանոսյան

Տաք-տաք պաշտոնները վերջանում են …

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն