Տարհանումներ են Շիրակի օդանավակայանը եւ Գյումրիի կայարանը։ Ռումբի մասին ահազանգ է ստացվել։

ԱԻՆ-ը հատնում է, որ օգոստոսի 17-ին ահազանգ է ստացել  «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի տեղադրման մասին։

Օդանավակայանում եւ կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։

Նշենք, որ ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգերը ստանում է նախարարության էլեկտրոնային հասցեին և մինչ այսօր չի կարողացել պարզել ուղարկողի ինքնությունը։

«Շիրակ» օդանավակայանում այսօր եւ վաղը մեկնումներ եւ ժամանումներ նախատեսված չեն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն