ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես սկսվեց ծեծկռտուքը ԱԺ-ում և ինչպես ավարտվեց

Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչպես է վերաբերվում իր թիմակիցների վարքին և բառապաշարին Խորհրդարանում։

Հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ իր թիմակիցներն անչափ մեղմ են վարվում։

Տեղից անձագանքեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Այնուհետև սկսվեց խառնաշփոթը ԱԺ նիստերի դահլիճում։ Լսվում էին անընդմեջ հնչող «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։

Հետագայում տեղեկացանք, որ Աննա Մկրտչյանը վնասվածքներ է ստացել։

Մանրամասները` տեսանյութում.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն