Տեսանյութ. Ով գիտակցված մեր ճուտիկներին սպանեց թող վստահ լինի՝ դաժան է դատաստանը լինելու. Գեղամ Նազարյան

Ուղիղ մի տարի առաջ շաբաթ օր էր ու զրուցում էի հեռախոսով Աբգարիս հետ, չհասկանալով, որ էս երկրի վրա վերջին անգամ եմ լսում քաղցր ձայնը։ Ճուտիկս պատմում էր, պատմում, հարցեր տալիս, ճուտիկս… Մի տարի առաջ ես չգիտեի ինչ է լինելու հաջորդ օրը։ Իսկ ով գիտեր, ով գիտակցված մեր ճուտիկներին սպանեց թող վստահ լինի՝ դաժան է դատաստանը լինելու։ Ու նաեւ ավելացնեմ՝ մեր երկիրը մնալու է, դուրս է գալու էս վիճակից, թուրքական կամ ռուսական գավառ չի դառնալու։ Մեր տղերքը դրա համար չեն զոհվել։ Ու եթե մեկի մտքով անցնում է, էս ոճիրը մարսելու են ու անցնեն առաջ, սխալվում են։ Էս հանցանքը, ոճիրը արնախմությունը չի կարող անպատիժ մնալ։ Աբգար ջան, տղերք ջան…
Հ.Գ Կից տեսանյութի ամենասկզբում Աբգարս ասում է՝ Ես կգամ։ Գիտեմ, Աբգար ջան, դուք բոլորդ գալու եք… գրում է Գեղամ Նազարյանը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն