ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ. Վրացիների և ադրբեջանցիների միջև բախումները չեն դադարում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել Դմանիսիին՝ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում ենթարկվել ոստիկանության պահանջներին, որպեսզի բախումը չփոխակերպվի ազգամիջյան հակամարտության։

— Ներքին գործերի նախարարությունը, որ պատասխանատու է կարգուկանոնի համար, կոչ է անում Դմանիսիում հավաքված քաղաքացիներին ենթարկվել օրենքին՝ պահպանելով հանգստություն։ Ոստիկանությունը գործել է իր մանդատի համաձայն և արձագանքում է օրենքի յուրաքանչյուր խախտմանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել Դմանիսիին՝ ենթարկվել ոստիկանության պահանջներին, պահպանելով հանգստություն, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը չփոխակերպվի ազգամիջյան հակամարտության,- ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ բախումները սկսվել էին այն պատճառով, որ երիտասարդ սվանների խումբը չէր ցանկացել վճարել ադրբեջանցուն պատկանող խանութից գնումների համար։ Անկարգությունների պատճառով մի քանի մարդ ստացել է ծանր վնասվածքներ։ Վեճը վերածվել է խմբակային բռնության։ Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ ոստիկանությունը պարզել է բախմանը մասնակցած անձանց ինքնությունը։ Հետաքննության շրջանակներում` անցկացվում են քննչական և ընթացակարգային գործողություններ։ Հարկ է տեղեկացնել, որ անկարգությունները շարունակվում են մինչ այսօր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն