Մոլդովայում պետք է խաղաղ լինի, իսկ դա կախված է Վաշինգտոնի դիրքորոշումից. Բոլթոն

Մերձդնեստրում հակամարտությունը պետք է սառեցվի, որպեսզի սահմանափակվի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը` Nationalreview.com կայքէջին՝ընդգծելով, որ Մոլդովայի Հանրապետության նոր նախագահ Մայա Սանդուն և նրա «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը թույլ են տալիս Վաշինգտոնին՝ ակտիվացնել գործողությունները։

— Մոլդովան, որ օղակված է Ուկրաինայի և Ռումինիայի միջև՝ իրենից ներկայացնում է սառեցված հակամարտություն, որը պատրաստ է կրկին գործարկվել։ Իբրև թե անկախ Մերձդնեստրը, որը Ռուսաստանի հայտնագործությունն է, գործում է Մոլդովայի Հանրապետությունից անկախ՝ Մոսկվայի ռազմական ներկայության շնորհիվ,- նշել է Բոլթոնը։

Նրա խոսքով` Մոլդովայի նոր իշխանությունների վճռականությունը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին գործել այդ ուղղությամբ։ Նախկին խորհրդականը հավելել է, որ Մոլդովան, հայտնվելով մոխրագույն գոտում, չի գիտակցել ՆԱՏՕ մուտքի կենսական անհրաժեշտությունը, իսկ վերջին նախաձեռնությունները կարող են դրան նպաստել։

— Համաշխարհային հանրության ուշադրության պարզ ներգրավումն այդ անոմալիայի հանդեպ ծագեց սառը պատերազմից հետո։ Կրեմլը կցնցվի Քիշնևի նոր կառավարության վճռականությունից և հնարավորություն կտա Վաշինգտոնին՝ ակտիվացնել իր գործողությունները,- եզրաբանել է Ջոն Բոլթոնը։

Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնն այցելել է Քիշնև 2019 թ։ Պաշտոնական ուղևորության շրջանակում Մայա Սանդուի հետ, ով այդ ժամանակ երկրի վարչապետն էր, քննարկել է անվտանգության և պաշտպանության խնդիրները։

Մայա Սանդուն գալով իշխանության՝ առաջին գործը համարել է Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերումը և փոխարինումը խաղաղապահ ձևաչափով։

— Մոլդովայում պետք է խաղաղ լինի, իսկ դա կախված է Վաշինգտոնի դիրքորոշումից։ Այդ մասին ավելի վաղ խոսել է Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոն, ով ղեկավարում է սոցիալիստների կուսակցությունը։ Մոլդովայի Հանրապետությունում հուլիսի 11-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում նա համոզվածություն է հայտնել, որ օրենսդիր մարմինը, որտեղ մեծամասնություն կազմեցին մոլդովամետ ուժերը, օրենքներ կընդունի՝ քաղաքացիների շահերին համապատասխան, չի կռվի Ռուսաստանի դեմ, չի սանձազերծի պատերազմ Մերձդնեստրում, չի խեղդի Գագաուզիային։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն