Թալանել են «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատասենյակը, տարել են կես միլիոն դրամ

— Երեկ՝ հուլիսի 13-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում,- տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մտել են Արշակունյաց պողոտայի 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկը և գողացել դրամարկղը:

Դրամարկղում եղել է մոտ կես միլիոն դրամ:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն