Թալիբներ․ ԱՄՆ և Բրիտանիա, ժամանակին դուրս բերեք զորքերը, հակառակ դեպքում՝ կլինեն հետևանքներ

Թալիբները սպառնում են «հետևանքներով», եթե ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան չհեռացնեն իրենց զորքերը Աֆղանստանից մինչև օգոստոսի 31 -ը:

Այս մասին Sky News-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:

«Համաձայնեցված ժամանակաշրջանից դուրս ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայություն կնշանակի նվաճման գործընթացի երկարացում: Եթե Միացյալ Նահանգները կամ Մեծ Բրիտանիան պնդեն տարհանման նպատակով լրացուցիչ ժամանակ, ապա պատասխանը բացասական կլինի և կլինեն հետևանքներ», — ասել է նա:

Հազարավոր զինվորականներ են վերադարձել Թալիբանի վերահսկողության տակ գտնվող երկիր ՝ Քաբուլի օդանավակայանից աֆղաններին ու օտարերկրացիներին տարհանելու համար:

Միացյալ Նահանգները մտադիր է ավարտին հասցնել գործընթացը և վերջնականապես դուրս բերել իր զինվորականներին մինչև օգոստոսի 31 -ը:

«Նպատակն է հնարավորինս արագ դուրս բերել հնարավորինս շատ մարդկանց: Ուշադրությունը կենտրոնացված է մինչև ամսվա վերջ», — ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով ՝ Սպիտակ տունը կարծում է, որ կհասցնի դուրս բերել բոլոր ամերիկացիներին մինչև վերջնաժամկետ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն