Գլխավոր դատախազը կգա՞ Խորհրդարան` Խաչատրյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու

«Լսիր այ վիժվածք, չափերիդ մեջ մնա»։ Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվ անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունն է «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանի էջում։ Արմեն Խաչատրյանն այդպես է մեկնաբանել խմբագրի հետևյալ գրառումը․ «Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում:

Հիշեցում. Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի ետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերասկողությանը:

Հ.Գ.

Արմեն Խաչատրյան և նիկոլի խունտայի մյուս սյունեցի պատգամավորներ, պարզապես հիշեցնեմ, որ թուրքը ձեր իսկ հայրենի մարզում էս պահին կզցնում է ձեզ, ստորացնում։

Դե, բնականաբար, դուք առավոտյան շարունակելու եք ձեր հայրենիքը կործանած, դաշնակցական Չեչենի գլխավորած «Արամ Մանուկյան» վաշտի, Քաջարանի, Կապանի, Մեղրիի, Գորիսի ու Սիսիանի ղեկավարների տղերքի պահած անառիկ դիրքերը դեկտեմբերի 18֊ին բանավոր ըմբռնմամբ թշնամուն հանձնած Վիժվածքին դուր գալու համար աքլորանալ Ազգային ժողովում, որովհետև դուք մերօրյա Մելիք Ֆրանգյուլներն եք, ում գերեզմանների ճակատագիրն արդեն պարզ է…»։

Ի պատասխան «Լսիր այ վիժվածք, չափերիդ մեջ մնա» մեկնաբանության էլ, Վահե Սարգսյանը պատասխանել է․ «Բայց ախր Սյունիքը չափերի մեջ չի մնում, անընդհատ փոքրացնում են թուրքերը, իսկ քեզ՝ կզցնում, միգուցե այլ բաներ անում քեզ հետ՝ ապագային միտված….

Հ.Գ. Վիժվածքը նա է, ով Գորիս ֊ Կապան ճանապարհը նվիրեց թուրքին, վիժվածքը նա է, ով օգնեց նրան այդ հարցում և այժմ էլ օգնում է»։

Մոտ  ամիս առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը սեփական նախաձեռնությամբ և քվեարկությամբ քրեականացրեց պաշտոնատար անձանց և հանրային դեմքերին ուղղված վիրավորանքը, այդ խմբի մեջ ՔՊ-ականները ներառել էին նաև լրագրողներին։

Հիմա հարց է առաջանում` արդյո՞ք օրեքը վերաբերելու է նաև ՔՊ-ականներին։ Նրանք է՞լ կարող են օրենք խախտել, Խաչատրյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա՞ Խորհրդարան Խաչատրյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն