Թող վատ չզգան այն մարդիկ, ովքեր բուժման գումար չունեն, չէ՞ որ իրենց բուժման փոխարեն մեկ ուրիշը թանգարան կգնա (փաստաթուղթ)

Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացն աշխուժացնելու նպատակով աշխարհի տարբեր երկրներ սկսեցին մտածել խրախուսական միջոցների մասին։ Նրանցից հետ չմնաց նաև Հայաստանը։

Մեր առողջապահական համակարգի ղեկավարները հայտարարեցին թատրոնի ու թանգարանի տոմսերի խաղարկության մասին` «պատվաստվիր մեկ անգամ, մասնակցիր վիկտորիային» ֆորմատով։ Ասեցին ու արեցին։

Այս ծրագրի իրականացման համար նույնիսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը  սեպտեմբերի 17-ին  առանձին հրաման արձակեց (No 3486 — Ա)։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՀՄԱ-ԱՊՁԲ-ՀՎԿԱԿ-2021-51» ԾԱԾԿԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՈՄՍԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ըստ նախարարը հրամանի` ձեռք բերված տոմսերը տրամադրվել են «Հյուսիսային պողոտայի» և «Կասկադի» հարակից տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում՝ ոչ աշխատանքային օրերին պատվաստված ՀՀ քաղաքացիների կողմից «շահված լինելու» համար։

Ներկայացնում ենք թատրոնի ու թանգարանի անվանումներն ու ձեռք բերված տոմսերի համար ծախսված գումարի չափը։

Թող վատ չզգան այն մարդիկ, ովքեր բուժման գումար չունեն, չէ՞ որ իրենց բուժման փոխարեն մեկ ուրիշը թանգարան կգնա։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն