Թշնամին կանխամտածված այրել է հայկական ցորենի արտերը

” Փաստարկ” լրատվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ օրեր առաջ Սյունիքի մարզի Տեղ համայնքի` թշնամու կողմից օկուպացված տարածքներում թշնամին կանխամտածված  հրդեհել է ցորենի արտերը։

Հայկական կողմից գյուղացիները փորձել են համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայով անվտանգության գիծ ստեղծել` հայկական կողմի հսկողության տակ գտնվող արտերը  հրդեհվելուց զերծ պահելու համար։

Արտերը հրդեհելուն զուգահեռ` ադրբեջանցիները իրենց դիրքերին մոտեցրել է 4 “Կամացու” բուլդոզեր` դիրքեր կառուցելու եւ ամրապնդելու համար։ Միաժամանակ թշնամու դիրքերը համալրվել են լրացուցիչ զինտեխնիկայով։

Հիշեցնենք, որ թշնամին ապօրինաբար մուտք է գործել Հայաստանի սուվերեն տարածք` օկուպացնելով եւ իր զինված ուժերի տակ պահելով Տեղ համայնքի շուրջ 170հա տարածք։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն