Թուրքիան իր էության համաձայն միլիոնավոր սիրիացիների զրկում է ջրից

Թուրքիան և նրա ենթակայության տակ գտնվող սիրիական ընդդիմությունը շարունակում են զրկել ջրից Հասաքա նահանգի միլիոնավոր բնակիչներին։ Այդ մասին տեղեկացրել է արաբական տեղեկատվական ՍԱՆԱ գորակալությունը։

Հասաքայի ջրամատակարարումը վերսկսվել էր հինգ օր առաջ: Սակայն Ռաս էլ Այն քաղաքում գտնվող պոմպակայաններն իրենց հսկողության տակ են առել թուրք զինվորականները և նրանց կողմից վերահսկվող սիրիական ընդդիմությունը։ «Հասաքա ջուր» ընկերության տնօրեն Մահմուդ Օքլայի խոսքով ՝ Ալ Հեմմե կայանի ջրամատակարարումն անկայուն է, քանի-որ թուրքերը վերահսկում են ջրամատակարարման գործընթացները և թույլ չեն տալիս կայանի աշխատակիցներին մնալ այնտեղ ավելի քան երկու ժամ: Ներկայումս բնակչության ջրամատակարարումն իրականացվում է լցանավերի օգնությամբ՝ Հասակե գյուղի Նաֆաշա և Թել Բրակ կայարաններով:

Հիշեցնենք, որ Սիրիան 2011 թվականից պատերազմի մեջ է։ Սիրիացի ընդդիմադիրները՝ արտաքին խաղացողների աջակցությամբ, որոնց թվում՝ Թուրքիայի, ջանում են տապալել նախագահ Բաշար Ասադին, ում աջակցում է Ռուսաստանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն