Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև 9 ոլորտներում ուղղակի ներդրումների մասին համաձայնագրեր են ստորագրվել

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փաստացի առաջնորդ, Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը մեկնել է Անկարա՝ պաշտոնական բանակցություններ վարելու։ Ալ Նահյանը հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև ստորագրվել են համաձայնագրեր, այդ թվում՝ Թուրքիայում, 9 ոլորտներում ուղղակի ներդրումների մասին։

Ներդրումային գործարքներն ընդգրկում են էներգետիկայի, նավթաքիմիական, տեխնոլոգիաների, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առողջապահության, ֆինանսական ծառայությունների, սննդի և գյուղատնտեսության ոլորտները:

Թուրքիայի Հանրապետության կենտրոնական բանկի (CBRT) և ԱՄԷ կենտրոնական բանկի միջև ստորագրվել է համագործակցության փոխըմբռնման հուշագիր։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն