Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանը հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին

Անկարայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեֆ Ֆլեյքն ասել է, որ իրեն «անհանգստացնում է ժողովրդավարությունից Անկարայի նահանջը` խոսքի ազատության, միավորումների ազատության ու խաղաղ հավաքներ կազմակերպելու առումով բացասական հետագիծը»:

Հարցին, թե ինչ է նախատեսում անել երկրում տիրող իրավիճակը փոփոխելու ուղղությամբ,  Ֆլեյքը նշել է, որ «շարունակելու է զբաղվել իշխանություններին ճշմարտությունն ասելով, բաց և անկեղծ խոսելով» ՝ ճիշտ այնպես, ինչպես ներկայիս ԱՄՆ դեսպան Սաթերֆիլդը:

Հարցուպատասխանի տեսքով զրույցի ընթացքում դեսպանի թեկնածուն նշել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մասնակցել ապրիլի 24-ի ողբերգական իրադարձությունների առիթով միջոցառումներին: Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է իր նման քայլի մասին:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն