Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառեց Արցախում բնակվող հայերին որեւէ ինքնավարություն տրամադրելու հնարավորությունը:

«Ինչ վերաբերում է ինքնավարության մասին խոսակցություններին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քաջատեղյակ են Ադրբեջանի դիրքորոշմանը: Ժամանակին մենք առաջարկում էինք հայերին տրամադրել ինքնակառավարման որոշակի աստիճան, սակայն նրանք անընդհատ մերժում էին այս տարբերակը: Նրանք խոսում էին միայն «անկախության» մասին: Իսկ հիմա, երբ հակամարտությունն ավարտված է, նրանք ինքնավարության հարց են բարձրացնում: Բայց մեր օրակարգը չի ներառում նրանց որևէ ինքնավարություն տրամադրելը », — ասել է Ալիևը, մեջբերում է« Ինտերֆաքսը »՝ վկայակոչելով ֆրանսիական France 24 հեռուստաալիքին:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն